Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ավիացիոն ոլորտի թանկությունը խաղում է մարդկանց կյանքի հետ


inqnatir

Այսօր ռուսական մամուլում հաղորդագրություն կար, որ Երևանից Մոսկվա մեկնող A321 օդանավը վառելիքի պակասի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել։ Օդաչուն «Pan-Pan» ազդանշան է տվել, ինչը նշանակում է, որ օդանավին ու նրա ուղևորներին վտանգ է սպառնում, սակայն անհապաղ օգնության կարիք չկա:

Վայրէջքը հաջողությամբ է իրականացվել, իսկ թե կոնկրետ որ օդանավակայանում՝ չի հաղորդվում։ Անգամ չի հաղորդվում, թե որ ավիաընկերությանն է պատկանում ինքնաթիռը։

Այնուհետև մամուլում հայտնվեց Քաղավիացիայի վարչության հերքումը, ըստ որի` Երևանից մեկնած որևէ օդանավ վերալիցքավորման նպատակով հարկադրված վայրէջք չի կատարել:

Բնական էր, որ Քաղավիացիան հերքման հայտարարություն պետք է տարածեր, քանի որ խայտառակություն է, որ Հայաստանում թանկ ավիավառելիքի պատճառով նման խնդիր է առաջանում։

Տարիներ շարունակ Հայաստանը տարածաշրջանում ամենաթանկ ավիավառելիք վաճառող երկիրն է եղել. այն ներկրում էր Միքայել Բաղդասարովը․ Հայաստանում ավիավառելիքի գինը կազմում է 900 դոլար, Ռուսաստանում՝ 500 դոլար, 200 դոլար՝ Իրանում:

Այս միջադեպն ավիացիայի խնդիրների բուրգի գլուխն է. սկսած միջազգային թանկ  դանավակայանից՝ մինչև տոմսերի գները։

Չմոռանանք, որ Հայաստանից զգալի թիվ է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր արտերկիր են մեկնում Վրաստանից, քանի որ հարևան երկրից ավելի էժան են տոմսերը։

Կարծես սովորել էինք թանկ տոմսերին, թանկ վառելիքին, օդանավակայանի թանկ ծառայության գներին, սակայն այն, որ ավիավառելիքի պատճառով օդանավը չկարողանա շարունակել թռիչքը, սա արդեն նոր էր։

Ավիավառելիքի պակասի պատճառով օդանավը վտանգի է ենթարկում ուղևորների կյանքը, այն դեպքում, երբ ուղևորները վճարել են թանկ ավիատոմսերի համար: Սա արդեն անցնում է այն սահմանը, որն արդեն առնչվում է մարդկանց կյանքի հետ. դրա իրավունքը ոչ ոք չունի։ Ու այդքանից հետո հերքել, որ ավիավառելիքի խնդիր չի եղել, ծիծաղելի է։ Հայաստանի ավիաշուկայում ստեղծված իրավիճակը՝ հերքել հերքելու համար մոտեցումով, հաստատ չի կանոնակարգվի։

NEWSPRESS.am