Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ - «Ես ծառայեմ, Սերժը հարստանա»․ Երևանի պատերը շարունակում են խախտել լռությունը (լուսանկարներ) - Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ) - Թքում ես դեմքերին, ասում են՝ անձրև է գալիս - Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին

«Իոսիֆ Ստալինը», մերկ կանայք ու Կարեն Ջանիբեկյանը՝ մեկ վայրում. Կոշկակար Սերյոժայի թանգարան-արհեստանոցը (լուսանկարներ)


koshkakar Seryozha

Կոշկակարությունը Հայաստանում համարվում է վերացող մասնագիտություններից մեկը: Հիմա քչերն են դիմում կոշկակարին, քանի որ շատերը սովորություն ունեն պոկված կոշիկը դեն նետել ու գնել նորը: Սովետական տարիներին Երևանի յուրաքանչյուր շենք ուներ իր կոշկակարը:

koshkakaranoc3

Սակայն հիմա այդ վերացող մասնագիտության վերջին պատառիկներն են մնացել. վերջին կոշկակարներն ու իրենց փոքրիկ տնակները: Սերյոժա Սիմոնյանն արդեն 15 տարի է, ինչ աշխատում է Գեղարվեստի ակադեմիային կից իր կոշկակարական տնակում: Այդ փոքրիկ տնակում կան նկարներ, արվեստի գործեր, արձանիկներ ու հայտնի մարդկանց լուսանկարներ:

koshkakaranoc cherchil stalin

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Սերյոժան պատմեց իր կոշկակարական տնակի հետ կապված լավ ու հետաքրքիր պատմությունները:

seryozha koshkakar

«Սովորել ու ավարտել եմ Թեթև արդյունաբերական տեխնիկումը, որտեղ սովորում էինք կոշկակարություն: Սակայն ավարտելուց հետո ամեն ինչ փոխվեց, ու չբացվեցին այն գործարանները, որոնք պիտի բացվեին: Կոշկակարություն սովորել եմ նաև իմ վարպետի մոտ, ով հիմա արդեն կենդանի չէ: Էս տնակն արդեն 20 տարի է, ինչ էստեղ է: Երևանում արվեստագետ չկար, որ չգար ինձ մոտ: Էստեղ նստում էինք, զրուցում, հիշում լավ ու վատ օրերը: Միասին ծիծաղում ու տխրում: Հիմա շատերն արդեն կենդանի չեն»:

Կոշկակար Սերյոժայի մշտական հյուրերից էր դերասան Կարեն Ջանիբեկյանը: Տնակի ամենավերին մասում Սերյոժան խնամքով պահում է իր և մեծ դերասանի լուսանկարը:

koshkakaranoc5

«Անգամ թոռնիկիս ծնվելն ենք էստեղ նշել Ջանիբեկյանի հետ: Եկավ, նստեցինք ու մի քանի շիշ կոնյակ խմեցինք: Ամեն անգամ էստեղով քայլելիս գալիս էր, նստում էինք ու զրուցում: Իրենից պահպանվել են մեր լավ օրերի լուսանկարներն ու հիշողությունները»:

Սերյոժայի արհեստանոց-տնակը նման է թանգարանի, քանի որ պատերին, առաստաղին, կողապատերին փակցված են արվեստի գործեր:

koshkakaranoc2

koshkakaranoc

«Այս նկարներն ու քանդակները ինձ նվիրել են գեղարվեստի ուսանողները: Էստեղ ամեն ինչ էլ կարող եք տեսնել ու գտնել: Ես մինչ օրս ամեն ինչ խնամքով թաքցնում եմ իմ արհեստանոցում: Բայց դե տարիներ հետո ես էլ չեմ լինի ու միգուցե այս տնակն էլ: Կոշկակարությունը վերացող մասնագիտություն է: Պետք է այն փրկել»:

koshkakaranoc4

Միայնակ ժամանակ կոշկակարը մտածում է իր թոռների ու ընտանիքի մասին: Հիշում է լավ ու վատ օրերի իր հյուրերին՝ մտավորականներին ու արվեստագետներին: Նրանցից շատերը հիմա արդեն չկան, սակայն հիմա կա Սերյոժայի արհեստանոցն ու այդ պայծառ մարդկանցից պահպանված հուշերն ու լուսանկարները: