Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

«Ես իրավաբան չեմ»․Շարմազանովը խուսափեց պատասխանել «Ճվճվ Արոյի» որդու հետ կապված հարցին


sharmazanov-saqulik

«Բոլորն օրենքի առաջ պետք է լինեն հավասար: Որևէ մեկն օրենքից վեր չի կարող լինել»։

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս Երևանում «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին։

«Հայաստանում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու և հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»,-ասաց նա։

Անդրադառնալով իրավապահ մարմինների թերացումներին՝ Շարմազանովը նկատեց, որ չկա մի համակարգ, որտեղ ամեն ինչ իդեալական է․

«Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցների արդյունավետ աշխատանքի մասին»,-նշեց Շարմազանովը։

Նա մատնանշեց ԱՄՆ Պետդեպի ներկայացրած սանդղակը, ըստ որի՝ Հայստանը, այցելությունների համար, դասվում է աշխարհի  անվտանգ երկրների շարքում։

«Սա օդից չի եկել, սա Հայաստանի Հանրապետության Նախագահի, արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքի արդյունք է: Եվ խնդրում եմ թերությունները մատնանշելուց բացի նշեք նաև առավելությունները»,-նշեց Շարմազանովը՝ չցանկանալով արձագանքել դիտարկմանը, որ փաստորեն հանցագործություն կատարած անձանց քննչական կոմիտեն ստորագրությամբ ազատ է արձակել։

«Կա մասնագիտական գիտելիքների կարևորություն, իսկ ես իրավաբան չեմ»։