Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Դատախազը մեր գործից ոչինչ չի հասկանում, վախենում է. զոհված զինվորի մայր (տեսանյութ)


sevazgest mayrer2

2007 թվականին խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը վստահ է՝ որդուն սպանել են, բայց գործը կասեցրել են:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է. «Մինչև հիմա դատական նիստ չի կայանում՝ դատախազի անպարտաճանաչության ու անպատասխանատվության պատճառով… դե պարզա, որ էս տաս տարվա մեջ էտքան դատաքազ ու քննիչ փոխեն, էտքան ամբողջ դատական գործը պետք ա նստեն ուսումնասիրե՞ն…»,-ասում է վրդովված մայրը:

Գոհար Սարգսյանը նկատում է. «Դատախազն ասում էր մեղավորները կպատժվեն՝ լինի դա քննիչ, լինի դա դատախազ, ո՞ւր ա, սե՞ն են պաժում… ի՞նչ հավատ ունենամ էս ՀՀ արդարադատությունից»:

Նա նշում է, որ Հայկազ Բաղմանյանին հանեցին, քանի որ այլևս պետք չէր իրենց, կամ թոշակի պետք է գնար:

«Ասեցին ոչինչ, արի մի հատ ոտներս վրեդ մաքրենք ու գնա քո համար քո հանգիստը վայելի…նա մեր անեծքից ա սատկելու ու բոլորը, ովքեր մասնակցել են հանցագործությանը»: