Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ես ձեր խնդրին տեղյակ եմ, բայց հիմա պետք է վազեմ նախագահական». Դավիթ Լոքյանը՝ վթարային շենքի բնակիչներին (ֆոտո, վիդեո)


davit loqyan 1

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները պահանջում են լուծում տալ իրենց բնակարանային խնդրին:

Չորրորդ կարգի վթարային հանրակացարանի 22 ընտանիք ավելի քան 25 տարի շարունակ իրենց շենքի խնդրով դիմել է կառավարություն և ստացել միևնույն պատասխանը՝ «Շենքի խնդիրն ընդգրկված է հրատապ ծրագրում՝ խնդրին լուծում կտանք»

Թե որքանով է խնդիրը հրատապ կառավարության համար, պարզ չէ, ակնհայտ է միայն, որ արդեն երկար տարիներ շարունակ այդ խնդիրը մնում է չլուծված:

«Երեխեն տանը վազում ա, պատերն իրար ա գալիս: Շենքն էլ խոլերայի բուն ա, կռիսները լցված, դեղ էլ ենք դնում, հնար չկա»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը:

Նրանք վստահեցնում են, որ անչափահաս երեխաների հետ այլևս անհնար է ապրել այդ շենքում, և այս հարցը շուտափույթ լուծում է պահանջում:

Բնակիչների խոսքով՝ Արմավիրի մարզպետարանն արդեն 4 տարի է՝ խոստացել է, թե գումար է դուրս գրելու խնդրի լուծման համար, սակայն ոչ մի բան էլ չի արել մինչ օրս:

Վթարային հանրակացարանի բնակիչերը կառավարության շենքի մոտ վանկարկում էին «վար-չա-պետ, վար-չա-պետ…»՝ նրան հանդիպելու ակնկալիքով, սակայն վարչապետի փոխարեն բնակիչներին հաջողվեց միայն խոսել Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի հետ: Զրույցը, սակայն, հուսադրող չէր:
«Ես ձեր խնդրին տեղյակ եմ, բայց հիմա պետք է վազեմ նախագահական»,- ասաց Դավիթ Լոքյանը Լենուղի գյուղի բնակիչներին՝ հորդորելով նրանց դիմել մարզպետին, և հարցը լուծում կստանա:

Բնակիչները դժկամությամբ նկատեցին, որ նախարարն իրենց խաբում է: Այս արձագանքը վրդովեցրեց Դավիթ Լոքյանին. «Կարող էի, չէ՞ չկանգնել, սա իմ գործը չէ, բայց կանգնեցի…»,- ասաց նախարարը՝ դարձյալ հորդորելով նրանց դիմել մարզպետին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին:

davit loqyan

lenuxi 1leuxi
Մանրամասները՝ տեսանյութում.