Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ սկանդալն առավել է բորբոքվել


edvard nalbandtan tigran seyranyan

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է զենքի վաճառքի շուրջ Չեխիայի լրատվամիջոցների մի շարք հրապարակումներին:

Ադրբեջանը մեղքը փորձում է բարդել հայկական լոբբիզմի վրա և, մասնավորապես, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի վրա, որի նախագահը հանդիսանում է Աշոտ Գրիգորյանը, քանի որ Աշոտ Գրիգորյանի հետ հարցազրույցն է հիմք հանդիսացել նման սկանդալային իրավիճակի ստեղծման համար:

Հիրավի, Ադրբեջանի դեսպանությունն արտակարգ լավ է աշխատում Չեխիայում. այս փաստը հաստատում են նաև այլ աղբյուրներ: Մյուս կողմից էլ, մեզ պետք է հետաքրքրի ավելի շատ ո՛չ թե Ադրբեջանի դեսպանատան, այլ Հայաստանի դեսպանատան աշխատանքը:

Մեր դեսպանությունը, մեղմ ասած, սարսափելի վատ է աշխատում և բավականին պասիվ է: Այս բացը լրացնելու համար Եվրոպայի հայ լոբբիստներն ստիպված են կրկնակի ավելի աշխատել՝ արդյունքի հասնելու համար:

Զարմանալիորեն մեր հոդվածներին,  որպես կանոն, արձագանքում է Ադրբեջանը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն պահպանում է քար լռություն: Ավելին՝ մեր տեղեկությունների համաձայն՝ նախարարությունը հանձնարարել է բոլոր երկրներում իր դեսպաններին պայքարել հայկական համայնքների այն ղեկավարների դեմ, ովքեր հանդես են գալիս Հայաստանում տիրող իրավիճակը քննադատողների դերում: Հայ դեսպանները փորձում են տապալել նման մարդկանց աշխատանքը և դա կատարում են, փաստորեն,  ավելի բարեհաջող, քան ազերիները:

Դեռևս թարմ է մեր հիշողության մեջ տարիներ առաջ Գերմանիայի հայկական համայնքի ղեկավարի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները, որոնք նրա նկատմամբ իրականացրեց Գերմանիայում Հայաստանի դեսպանը: Համայնքի ղեկավար Ազատ Օրդուխանյանն այն ժամանակ ստիպված հրաժարական տվեց, որից հետո հայ համայնքի ակտիվությունը նվազեց:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի սխալն անընդհատ այն է, որ ազերիներին զուգահեռ,  մեր դեմ աշխատում են նաև որոշ հայ դեսպաններ և արդյունքում մենք ստանում ենք այն, ինչ ունենք այսօր:

Այս իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ին և ՀՀ նախագահին մնում է միայն լրջորեն զբաղվել Չեխիայում ստեղծված իրավիճակով, քանի որ միայն հայ լոբբիստների հետ համատեղ աշխատելով կարելի է  դրական արդյունք գրանցել:

Չեխիան պատրաստվում է հրաժարվել Ադրբեջանի հետ իր ռազմական գործարքներից, և ակնհայտորեն խաթարվելու են չեխ-ադրբեջանական հարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը Չեխիայի ազգային խորհրդում ունեցած կապերից ելնելով՝  շարունակելու է ակտիվ մասնակցությունները չեխ-ադրբեջանական սկանդալի հարցում բացահայտումներ անելու և  ներկայացնելու իր պարզաբանումները՝ չեխական մահաբեր զենքն Իսրայելի միջոցով Ադրբեջանին վաճառելու գործարքի շուրջ:

Մենք կշարունակենք հետևել դեպքերի զարգացմանը և կներկայացնենք դեռևս թափ հավաքող չեխ֊ադրբեջանական դիվանագիտական և քաղաքական սկանդալը։ Այս հարցում մեծ ասելիք ունեն նաև ռազմական տեխնիկայի վաճառքներին հետևող միջազգային մարմինները և կոնկրետ ԱՄՆ-ն, որն արդեն արձագանքել է կատարվածին իր ԶԼՄ-ների միջոցով։

NEWSPRESS.am