Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել - Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է - Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար

Կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը կերկարաձգվի


karavarutyun karen karapetyan

ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգի ևս երեք ամսով՝ մինչ 2017 թվականի վերջ:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնվել է հավատարմագրային կառավարման՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին և 2016թ. դեկտեմբերի 14-ին ստորագրվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Պայմանագրով՝ հավատարմագրային կառավարման ժամկետը սահմանվել է 9 ամիս (ավարտը՝ 2017թ. սեպտեմբերի 30):

Նախագծում նշվում է. «Հաշվի առնելով, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և կառավարության հունիսի 19-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի համաձայն նախատեսվում է մինչև 2018թ. ավարտն իրականացնել «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերը նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով»: