Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Հրապարակ». Համիկի արտոնյալ կյանքն ավարտվեց. վարչապետը նրան ազատել է պաշտոնից


karen karapetyan

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։ Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի ԱԺ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։

Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխտնօրեն Գեորգի Հարությունյանի վրա։ Ի դեպ, Համիկը մամուլին քաջ հայտնի անձնավորություն է։ Մասնավորապես՝ ժամանակին հրապարակումներ են եղել, որ Համիկը Թամանյանի արձանի մոտ իջել է իր մեքենայից, հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված «ավտոմեքենայի» ապակիներին, դռներին է հարվածել:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ նա ԱԺ գործերի կառավարիչ աշխատելու ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին և հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար, վերջինս էլ հանձնարարել է ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները։

Նշենք, որ կառավարության գործերի կառավարիչը Հերմինե Նաղդալյանի ամուսինն է՝ Դավիթ Բեգլարյանը, իսկ «Սպասարկում» ՊՈԱԿ-ն զբաղվում էր կառավարության միջոցառումների կազմակերպմամբ, շենքի մաքրությամբ, սպասարկմամբ։ Լավատեղյակներն ասում են, որ Համիկը մինչև վերջերս շրջում էր ԱԺ պետհամարանիշներով, այժմ, փաստորեն, նրա արտոնյալ կյանքն ավարտվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում