Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Պահածոների գործարանի պայթյունից տուժածներից մեկն անցորդ է, մյուսը՝ աշխատակից (թարմացված)


shtapognutyune-hertapahutyune-irakanacnelu-yerevansevan-mayrughum

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գործարանի կաթսայատանը (մոտ 80 քմ) տեղի է ունեցել պայթյուն. փլուզվել է կաթսայատան արտաքին պատը (մոտ 24 քմ): Անցորդ՝ 1956 թ. ծնված Գ. Բ.-ը, և գործարանի աշխատակից՝ 1985 թ. ծնված Ա. Ղ.-ը, ստանալով տարբել աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Ղ.-ը տեղափոխվել է Աստղիկ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):