Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ժողովուրդ». Կառուցվածքային փոփոխություններ՝ սոցապնախարարությունում. 35 մարդ գործազուրկ կդառնա


socapnaxararutyun

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ին:

Բացի այս` «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին է միանալու «Հանգրվան»-ը: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է:

Ըստ նախարարության` պետական բյուջեից նշված կազմակերպություններին հատկացվող միջոցները հնարավորություն չեն տալիս լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Բացի այս` կազմակերպությունների գործառույթներն ունեն համանման ուղղվածություն, ինչի պատճառով էլ որոշվել է կազմակերպությունները իրար միացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում