Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել - Երևանում կկայանա «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) - Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված է խաղաղությունը. Շավարշ Քոչարյան - Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու. Armtimes.com - Գառնեցի Շմավոնի ընտանիքը փորձանք է դարձել և՛ գյուղի, և՛ Գառնու ձորի գլխին

Դանիել Դեքերի «Իմ Արցախ» համերգը` Շուշիում


daniel deqery

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա «Իմ Արցախ» խորագրով համերգը, որին մասնակցելու համար հայաստան է ժամանել ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը։

Համերգը նվիրվում է Շուշիի ազատագրման 25 և Արցախի անկախության 26-րդ տարեդարձներին:
Հայ երգարվեստի մեծ սիրահար Դանիել Դեքերը, շուրջ 15 տարի է՝ հայ ժողովրդի և Հայաստանի կողքին է: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանա» և «Հիշի´ր» ստեղծագործությունների համահեղինակը թողարկել է բացառապես հայերեն երգերով ձայնասկավառակ, Երևանում հանդես եկել հայ երգարվեստը ներկայացնող համերգով:

Երգիչը ցանկություն է հայտնել Արցախում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին: Նա համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։

Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Համերգը կանցկացվի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան/ և հայ երգիչների մասնակցությամբ: Ծրագրում նախատեսված են զուգերգեր Համլետ Գևորգյանի, Լեյլա Սարիբեկյանի, Անահիտ Շահբազյանի, Եվա Եգանյանի հետ: