ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

«Նախագահն արհամարհական անցավ մեր կողքով»․ հաշմանդամ օդաչուներ (լուսանկարներ)


karavarutyun

Հաշմանդամություն ձեռք բերած վետերան օդաչուներն ու նրանց ընտանիքի անդամները շարունակում են պահանջել իրենց հասանելիք փոխհատուցումը։

Այս շաբաթ` երկուշաբթի օրը, նրանք եղել են նախագահ Սերժ Սարգսյանի կեցավայրի դիմաց և երկար սպասել նրան։ Սակայն նախագահն անցել է օդաչուների կողքով՝ նույնիսկ առանց նրանց ուղղությամբ նայելու։

Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց Իրանում վթարված ինքնաթիռի օդաչու Սարգիս Գրիգորյանի մայրը` Ջեմմա Հովհաննիսյանը։ Մինչդեռ, ինչպես ներկայացրեց կինը, իրենց ակնկալիքները մեծ էին։

«Նախագահն արհամարհական անցավ մեր կողքով»,-ասացին օդաչուները։

Չարժանանալով նախագահի ուշադրությանը՝ օդաչուները, սովորականի նման, եկել էին կառավարություն։ Ջեմմա Հովհաննիսյանը նկատեց․

«Վաղ առավոտից բերել են էստեղ, ոստիկանների են լցրել։ Էսքան ոստիկանները եկել են, որ իրենց պաշտպանեն։ Ումի՞ց են պաշտպանելու, մեզնի՞ց, որ եկել ենք մեր ոտնահարված իրավունքները վերականգնենք ու մեր հասանելիք գումարները ստանանք»,- սրտնեղած ասում էր կինը։

karavarutyun3

karavarutyun2karavarutyun1karavarutyun

Հիշեցնենք, որ 2006 թվականից ի վեր «Հայկական ավիաուղիներ» ընկերության 120 օդաչու առողջությանը վնաս ստանալու դիմաց փոխհատուցում չի ստանում։ Նրանց մի մասը մահացել է, և մնացել են ընդամենը 45-ը։ Օդաչուները բազմիցս դիմել են նախկին կառավարություններին, բայց լսել են նույն պատասխանը՝ գործով զբաղվում ենք, հարցը կլուծենք: