Հայաստանն ավելացնում է ռազմական արդյունաբերությունը


razmakan ardyunaberutyun

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի կարգադրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Նախագծի համաձայն, որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը և կկարգավորվեն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմաարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում:

Ակնկալվում է, որ միջոցառումները հնարավորություն կտան նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում ընդլայնել ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը ապահովել ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: