ԱՄՆ-ի «Ոսկե դարպասներ»-ը, Երևանի Կիևյան ու Դավիթաշենի կամուրջները՝ ինքնասպանության խորհրդանիշ դարձած վայրեր - Պրոադրբեջանական տրամադրությունները Ռուսաստանում և «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմը. ասուլիսի հրավեր - Համագործակցե՞լ Հովիկ Աբրահամյանի հետ - Հեռուստատեսային լեզուն այսօր բավականին մաքուր է. Սերգո Երիցյան (տեսանյութ) - Սաթիկ Սեյրանյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպել են - Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է 36-ամյա կնոջ ինքնասպանությունը. Shamshyan.com - Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա - Արցախյան շարժման պատմությունը, տատի ու թոռան խոսակցությունը․ ի՞նչ էր կատարվում Ազատության հրապարակում (լուսանկարներ) - «Մենք ուզում էինք ազատ լինել Սովետական բռնապետությունից, Արցախի ժողովուրդը՝ չարիքից»․ Միլիցիայի գնդի հրամանատարի հուշերը - Արդարադատության գնդապետ ու փոխգնդապետ է աշխատանքից ազատվել

Երգ ու պարով քաղաքապետ ենք ընտրում. նոր անուններ՝ քաղաքական աստղաբույլում


taron nikol zaruhi

Հայաստանում երգ ու պարով ընտրությունները մի տեսակ վարակիչ դարձան: Երգ ու պար՝ բառիս ուղիղ իմաստով:

Երաժշտական նորամուծությամբ ընտրարշավների մուտքն ազդարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ իր տեսահոլովակով: Այս տեսահոլովակն, իհարկե, քննադատության ենթարկվեց, սակայն ժխտել, որ վարչապետը լիարժեք տիրապետում է հարվածային գործիքներին՝ ոչ ոք չհամարձակվեց, քանի որ նա դա հրաշալի էր անում:

Ու չնայած քննադատություններին՝ նորամուծությունը մնաց որպես օրինակ: Այժմ էլ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն է ուզում իր տաղանդը փորձել:

Թեև Փաշինյանի դեպքում տաղանդն այնքան էլ տեղին չէ ասված, սակայն, ինչպես նկատել է երգահան Արմեն Աշոտյանը, «Փաշինյանը ֆալշ է երգում», բայց կարևորը, որ նա անկաշկանդ է:

Այս և շատ կարծիքները հնչեցին անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը նախ հրապարակեց տեսանյութ, որտեղ հնչում էր Երևանի հիմնը՝ «Էրեբունի-Երևան» երգը՝ իր կատարմամբ: Հետո լրջորեն հայտարարեց՝ երգելու է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի տեսահոլովակում:

Իսկ թե ինչպես կերգի՝ դա նրա ձայնի իրավունքն է:

Ճիշտ է՝ Փաշինյանին իր կատարման համար գուցե «ադամանդի» ու «աստղի» չարժանացնեն, բայց, անկախ ընտրությունների ելքից, սա, եթե ոչ երևանցիների, ապա գոնե «Ելքի» պատմության մեջ կմնա որպես նախընտրական կուլմինացիա:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այնպիսի տպավորություն է, որ քարոզարշավի նպատակը ոչ թե նախընտրական ծրագրեր ներկայացնելն է, այլ տաղանդների հայտնաբերումը: Նոր անուններ՝ քաղաքական աստղաբույլում:

Մնում է սպասել ու տեսնել, թե ինչով կզարմացնեն իրենց ընտրողներին քաղաքապետերի մյուս թեկնածուները՝ Հանրապետական Տարոն Մարգարյանն ու «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Թեև մյուս կողմից էլ, Փոստանջյանը, հատկապես իր ձայնային տվյալներով, կարծես արդեն զարմացնելու և անակնկալի բերելու բան էլ չունի: