Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել - Հայաստանում լինել օլիգարխ և միևնույն ժամանակ ընդդիմություն՝ ուտոպիա է - Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը - Ինքնասպանություն գործած երիտասարդը Երևան էր եկել բժշկական հետազոտություն անցնելու. մանրամասներ - Գևորգ Կոստանյանը նոր պաշտոն է ստացել - Արթուր Բաղդասարյանը կուսակցության անվանումը փոխեց, կաշին՝ ոչ - Այսօր վերջապես մի դրական բան երևաց. Գագիկ Սուրենյան - Ապրիլյան պատերազմում զոհված Մերուժան Ստեփանյանի տարեդարձը ծնողները նշել են երեխաների խնամքի տանը (լուսանկարներ) - ՃՈ-ն հորդորով դիմել է վարորդներին - «Եթե ընտրությունները կեղծվեն՝ կանցնի ՀՀԿ-ն, և երկիրը կմնա փոսի մեջ»

Հարուցվել է քրգործ՝ Երևանի երկու բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ


gyumrum-avtovtarn-verajel-xuliganutyan-vijabanutyun-krakocner-chrakvac-pampushtner

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 10-ին երկու բնակչի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

2017 թվականի հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ 1981թ. ծնված Ա.Սեդրակյանը՝ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Ռ.Դավթյանը՝ «գլխի գագաթային շրջանի և ձախ քունքային շրջանի սալջարդ վերք, քթոսկրի բեկորային բաց կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողները բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողողի 184-րդ եւ 190-րդ շենքերի մոտակա հատվածից՝ հունվարի 10-ի ուշ երեկոյան։ Կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: