«Չելսի»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
Լոնդոնի «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Բրազիլացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին և երկու կողմերն էլ չեն ցանկանում երկարաձգել այն։
Այս ամենից ցանկանում է օգտվել կատալոնական ակումբը, ով դիտարկում է Վիլիանին հաջորդ ամռանը անվճար բերել իր թիմ։ Ընդգծենք, որ նրա ծառայություններով հետաքրքված են նաև այլ ակումբներ։