Տանկերո՞վ ենք էդ գույքը պահելու, որ էդքան գումար է պետք․ Ավինյանը՝ ոստիկանապետի ժ/պ-ին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում էր ֆինանսավորել ոստիկանությանը՝ գույքի պահպանման համար։ Երբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը զեկուցեց նախագծի մասին և ասաց, թե որքան գումար է անհրաժեշտ պահպանման համար՝ 6,5 մլն դրամ, Ավինյանը կեսլուրջ-կեսկատակ հարցրեց․
«Պարոն Սարգսյան, տանկերո՞վ ենք էս գույքը պահելու, որ էդքան գումար է անհրաժեշտ»։
Մանրամասները՝ տեսանյութում