Անկարայում սկսվել է Սիրիայի հարցով գագաթնաժողովը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սկսվել է եռօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Քննարկումներից հետո Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Հասան Ռոհանին համատեղ հայտարարություն կստորագրեն: Երեք երկրների ղեկավարների առջև ծառացած կարևորագույն հարցը Սիրիայի հետագա ճակատագիրն է:
8 տարի տևած պատերազմական գործողություններից հետո, վերջապես հաջողվել է երկրի մեծ մասը մաքրել ահաբեկչական խմբավորումներից, սակայն, գրոհայինների մի ստվար հատված կենտրոնացել է թուրք-սիրիական Իդլիբ շրջանում:
Տարբեր տվյալներով Իդլիբում 35-ից 70 հազար գրոհային կա: Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները փորձելու են համատեղ ուժերով լուծում գտնել՝ Իդլիբը գրոհայիններից ազատելու համար: