Նոր Նորքում շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է եղել, դատարանը հօգուտ քաղաքացու վճիռ է կայացրել․ aravot.am
Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության:
«Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը:
Փաստաբանն ասաց, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաեւ սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու: Ըստ մասնագետների, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում