ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում Թրամփին ծաղրել են ու նմանեցրել առնետի
Ամերիկյան Բալտիմոր քաղաքում, որը գտնվում է Մերիլենդ նահանգում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ հսկայական փչովի տիկնիկ են օդ բարձրացրել, որը ներկայացնում է Թրամփին՝ առնետի տեսքով:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս քննադատել է Մերիլենդը ներկայացնող կոնգրեսմեն Էլայջա Կամինգսին, ում մեղադրում էր Մերիլենդի համար չանհանգստանալու և հայտարարել էր, որ Մերիլենդը «վարակված է հանցագործություններով և առնետներով»:
Մերիլենդում շատերը այն կարծիքին են, որ Թրամփի հայտարարությունները ռասիստական են, քանի որ Կամինգսը, ինչպես նաև նրա ընտրողների մեծ մասը սևամորթներ են: