Ծառերը փոխել են, բայց արմատները նույնն են. իջևանցին` իրեն ծեծի ենթարկելու և կառավարության մասին (տեսանյութ)
Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Արամայիս Համբարձումյանը իր խնդրով դարձյալ կառավարության դիմաց էր:
NEWSPRESS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանը հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ է: Նրա սեփականությունը փորձում է իր ձեռքից զավթել արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը։ Համենայնդեպս քաղաքացին պնդում է, որ օրինական իրեն պատկանող տարածքը քաղաքապետն ամեն գնով փորձում է յուրացնել և օտարել՝ իր հայեցողությամբ։
Վերջին շրջանում քրեկան գործեր հարուցվեցին քաղաքապետի նկատմամբ և նա հրաժարական տվեց, սակայն Արամայիս Համաբարձումյանը նկատում է, որ դրանից իր վիճակը չի թեթևացել: Իր սեփականության հարցը ինչպես եղել, այնպես էլ մնում է խնդրահարույց:
Ավելին` օրերս 4 հոգով նրան ծեծի են ենթարկել և սպառնացել, որ ձեռքերը հեռու պահի այդ տարածքից:
Մանրամասները՝ տեսանյութում