Ճապոնացին հիշել է 1300 հաճախորդի բանկային տվյալներն ու այդկերպ գումար գողացել
Տոկիոյում ձերբակալել են դրամարկղի աշխատակցին, ով գողացել էր 1300 հաճախորդի քարտային տվյալները: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նա հիշել է քարտերի 16 թվանոց կոդերը, հաճախորդների անունները, ազգանուններն ու քարտի վրայի թվանշանները: Այս ամենը նա արել է այն ժամանակում, երբ հաճախորդները զբաղված են եղել վճարում կատարելով: Հետո նա այդ տվյալները գրանցել է իր նոթատետրում, մուտք է գործել օնլայն խանութներ, գնումներ կատարել և այդ ամենը հանձնել գրավատներին:
Այսպես նա վճարել է իր տան վարձը: Հերթական անգամ գումար հանելիս նա ձերբակալվել է: Ոստիկանները նրա տանը գտել են նոթատետրը: