Սերբիայի մահմեդականները ցանկանում են անկախանալ
Սերբիայի մահմեդականների Ժողովրդավարական քայլերի կուսակցությունը Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանություններից պահանջել է, որ վերջիններս հատուկ ինքնավարության կարգավիճակ շնորհեն երկու երկրների սահմանակից շրջանին:
Այդ շրջանը սերբ մուսուլմաններն անվանում են Սանջան: Երկրի այդ հատվածը հիմնականում բնակեցված է մահմեդականներով:
Երկու երկրների ղեկավարներին ուղղված նամակում ասված է, որ այդ շրջանի բնակիչները դեռևս 1991 թվականին կողմ են քվեարկել անկախության մասին հանրաքվեում և շուրջ 30 տարի է փորձում են անկախանան կամ գոնե որևէ հատուկ կարգավիճակ ձեռք բերեն: