«Մաուրո Իկարդին ցանկանում էր մնալ «Ինտեր»-ում». Լաուտարո Մարտինես
«Ինտեր»-ի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Մաուրո Իկարդիի՝ «ՊՍԺ» տեղափոխության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Իմ ու Իկարդիի հարաբերությունները եղել են գերազանց։ Մենք շատ էինք զրուցում միմյանց հետ։ Իկարդին ցանկանում էր մնալ «Ինտեր»-ում։ Զրույցների ժամանակ նա շատ էր ասում, որ ցանկանում է խաղալ, սակայն հիմա նա այլ թիմում է։
Ես նրան լավագույնն եմ ցանկանում, քանի որ երբ ես եկա Իտալիա, նա այստեղ համարվում էր առանցքային ֆուտբոլիստ և նա շատ օգնեց ինձ»։