Կարող ենք պատմել՝ ոնց եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո բան չկա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Երբ մենք ասում ենք ժողովրդավարական երկիր ենք, հարցնում են` բա եթե ժողովրդավարական երկիր եք, ժողովրդավարական ի՞նչ քայլեր եք արել այս մեկ ու կես տարվա մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ դեսպանների ամենամյա ժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա գնահատմամբ, ՀՀ դիվանագիտական կորպուսը հեղափոխությունից հետո, ըստ էության, չի փոխվել: Էդմոն Մարուքյանը նկատում է, որ մինչև հեղափոխությունը Հայաստանը մի շարք ձեռքբերումներ է ունեցել:
«Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, Հայաստանը միակն է միությունում, որ ՆԱՏՕ-ի հետ ունի խոր համագործակցություն: Ինչպես նաև Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիրը, կրկին միակն է այդ միությունից, որ Եվրամիության հետ ունի ստորագրված համաձայնագիր»,-ասաց Մարուքյանը և հավելեց. «Հեղափոխությունից հետո անցել է մեկուկես տարի՝ ի՞նչ ենք մենք ավելացրել այս եղածի վրա: Էդ պռոդուկտները կարող ենք ավելացնել եղածին, որ մեր դեսպանները դրսում վաճառելու բան ունենան, բայց կարող եմ ասել, որ մեծ հաշվով բան չկա: Կարող ենք պատմել՝ ոնց եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո ռեֆորմների ուղղությամբ ի՞նչ եղավ: Սա մեր տնային աշխատանքն է»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները` տեսանյութում