Արդեն հինգշաբթի Նեյմարը կարող է ներկայացվել որպես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարն առաջիկա օրերին կարող է դառնալ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: El Chiringuito TV-ն հայտնում է, որ արդեն հինգշաբթի օրը կատալոնական թիմը կարող է ներկայացնել Նեյմարին:
Արդեն երեկ կատալոնական ակումբի տնօրեն Խավիեր Բորդասը նշեց, որ իրենք շատ մոտ են Նեյմարին գնելուն:
Նշվում է, որ գործարքում կարող է ներառվել Օսման Դեմբելեն, ով երեկ իր ինսթագրամյան էջից հեռացրել էր այն տեղեկությունը, որ համարվում է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: