Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
Մշակույթ

Դրական փոփոխությունները «Ռոմանոս Մելիքյանում» սկսվում են քննություններից

Այս տարի Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում ընդունելության քննություններն անցել են աննախադեպ կարգով։ Տարբեր մասնագիտություններով ընդունող հանձնաժողովների կազմում քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հրավերով ընդգրկվել են ոլորտի լավագույն արտիստներ։ Հրավիրված կազմով հանձնաժողովներ ստեղծելու նպատակը եղել է թափանցիկ ու արդար ընդունելություն կազմակերպելը։
Մխիթարյան Աննայի որդին՝ Արամը, քննություն է հանձնել երգեցողություն բաժին ընդունվելու համար.

«Դեռ քոլեջի շեմից, գործերն ընդունող հանձնաժողովի վերաբերմունքից արդեն դրական տպավորություն ստացանք։ Աննկարագրելի ջերմ, բարյացակամ, յուրաքանչյուր երեխայի հանդեպ առանձնահատուկ ուշադիր ու համբերատար վերաբերմունք։ Քննության օրն էլ ավելի տպավորիչ էր․ չեք պատկերացնի՝ երեխայի ոգևորությունը, երբ հանձնաժողովի կազմում տեսել էր Ռուբեն Մաթևոսյանին, Գևորգ Հակոբյանին։ Այդ անվանի երգիչների ներկայությունը հանձնաժողովի կազմում մեզ համար իսկական անակնկալ էր։ Նրանք էլ շատ սիրալիր էին։ Շատ շնորհակալ եմ թե՛ տնօրինությանը, թե՛ հանձնաժողովի անդամներին նման բարձր մակարդակի ընդունելություն անցկացնելու համար»։
Գոհության նման խոսքեր հնչեցրին շատ ծնողներ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը ևս փաստեց, որ ընդունելության քննությունները անցել են թափանցիկ, հաճելի մթնոլորտում:

«Ազատ արտահայտեցինք մեր կարծիքները, բոլոր դիմորդները ներկայացրին իրենց պատրաստած ծրագրերը: Ուրախալի է, որ դիմորդները ոչ միայն Երևանից էին,այլև մարզերից:

Ընդհանրապես, այս տարվա ընդունելությունը «Ռոմանոս Մելիքյանում» էականորեն տարբերվում է նախորդ տարիներից։ Այս տարի քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հրավերով մասնագիտական ընդունող հանձնաժողովներում ընդգրկվել էին իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող արտիստներ, ովքեր չեն դասավանդում քոլեջում։

Երգեցողության հանձնաժողովի կազմ են հրավիրվել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, Օպերայի ու բալետի թատրոնի առաջատար մեներգիչ, վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Փողային և հարվածային գործիքների քննության հանձնաժողովի նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր զինվորական դիրիժոր,ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Պողոսյանն է, ժողովրդական գործիքների հանձնաժողովի նախագահը Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյանը։
Քոլեջում չաշխատող և իրենց ոլորտում բարի համբավ վայելող մասնագետներին հրավիրելով՝ քոլեջի տնօրինությունը նպատակ է ունեցել կազմակերպել բացարձակապես անաչառ ու արդար քննություններ։

Հանձնաժողովների նախագահներից ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Պողոսյանը բարձր գնահատեց քննությունների կազմակերպման մակարդակը․ «Կարճ ժամանակում կատարված փայլուն աշխատանք եմ տեսնում, կազմակերպչական բարձր մակարդակ` դիմումներն ընդունելուց սկսած մինչև քննության անցկացնումը։ Դիմորդների քանակն էլ է շատ․ դա ուրախացնում է։ Փողային ու հարվածային գործիքների 12 տեղի համար դիմել են 20 հոգի:Պիտի ասեմ՝ դժվար ընտրության առաջ ենք կանգնել․ բոլորն էլ լավն են, արժանի իրենց ուսումն այստեղ շարունակելու։ Եթե լինեին բավարար քանակի տեղեր, բոլորին էլ կընդունեինք»։

Փողային և հարվածային գործիքների հանձնաժողովի անդամ, քոլեջի դասախոս, դոցենտ, շեփորահար Կոլյա Մարտիրոսյանը հանձնաժողովում ընդգրկված է եղել անցյալ տարի ևս․ «Անցյալ տարի մեր բաժնին 6 տեղ էր հատկացվել, ու դիմորդներն էլ ընդամենը 6-ն էին։ Իսկ այս տարի մենք ընտրելու հնարավորություն ունենք, դա, իհարկե, ուրախալի փաստ է»։
Քոլեջի դասախոսներից տրոմբոնահար Պարգև Աղաբեկյանը շեշտեց․ «Մենք ընդունում ենք լավագույններին ու մեր՝ դասախոսներիս աշխատանքն է, որ նրանց հասցնենք իրենց նպատակներին։ Կարևոր է, որ մրցակցություն կա արդեն, դա լավ է, դա մեզ իսկապես լավագույններին ընտրելու հնարավորություն է տալիս»։

Մրցակցությունը այս տարի շատ ավելի մեծ է երգեցողության և ժողովրդական գործիքների բաժիններում։ Երգեցողության համար 9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար հատկացված 32 տեղի համար մրցում է 81, իսկ ժողգործիքներում 25 տեղի համար՝ 78 դիմող։ Ճիշտ է՝ այս բաժինները միշտ էլ ավելի շատ դիմումներ են ունեցել, բայց այս տարվա դիմումները քանակով կրկնակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշներին։
Ի դեպ՝ եթե նախորդ տարիներին թափուր տեղեր էին մնում դաշնամուր ու լարային գործիքներ բաժիններում, և ընդհանրապես դիմող չէր լինում երգչախմբավարության ու երաժշտության տեսության բաժիններ, ապա այս տարի դիմումներ եղել են նաև այդ բաժիններում։

Քննություններին ներկա մասնագետների խոսքով՝ նման բարձր դիմելիությունը, որը պայամանավորված է նաև քոլեջի նոր տնօրենի հանդեպ վստահությամբ, պարտավորեցնում է անել ամեն ինչ որակյալ կրթություն ապահովելու համար։

«Քոլեջում շատ խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է շտկենք»,-ասաց քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը։

Խնդիրները, որոնք նա ժառանգել է շատ են, բայց հավատում է, որ պետական աջակցությամբ ու բարեգործական ընկերությունների օժանդակությամբ աստիճանաբար կլուծվեն բոլորը։

Քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի խոսքով՝ սահմանափակ տեղերի պատճառով դուրս են մնացել նաև տաղանդավոր դիմորդներ,որոնց ծնողները բնականաբար դժգոհ են մնացել, գուցե և ինչ-ինչ պատճառներով հիասթափվել:

Նա հույս ունի, որ հաջորդ տարի նախարարությունն ավելի շատ տեղեր կհատկացնի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջին:

«Ես սիրով բոլոր ծնողներին, ովքեր դժգոհ են մնացել, ընդունել եմ, անձամբ եմ զրուցել նրանց հետ և բացատրել, թե ինչն է պատճառը, որ նրանց երեխաները դուրս են մնացել մրցակցությունից»,-ասաց Վ. Խաչումյանը:

Տնօրենը նաև շեշտեց, որ ընդունելության քննությունների ողջ ընթացքը տեսանկարահանվել է, ինչը ևս կարող է փաստել, որ քննություններն անցել են թափանցիկ: