Նախնական տվյալներ՝ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններից
«Ժողովրդի ծառա» խմբակցությունը կարող է Ուկրաինայի ռադայում 247 տեղ զբաղեցնել, ինչն էլ հնարավորություն կտա կուսակցությանը մեծամասնություն կազմել ռադայում:
«Հանուն կյանքի» ընդդիմադիր կուսակցությունը նախնական տվյալներով ռադայում կարող է երկրորդ տեղը գրավել, իսկ Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշինա» կուսակցությունը հնարավոր է ձայների մեծամասնությամբ երրորդը լինի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում կիրակի օրը արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: