Ողբերգական դեպք Տուվայում․ УАЗ-ն ընկել է գետը․ մահացել է 10 մարդ այդ թվում՝ 6 երեխա
Մոտ 10 մարդ է մահացել Տուվայի Հանրապետությունում, որտեղ УАЗ մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Բայ-Տայգա բնակավայրում։ Տեղի բնակիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ մեքենան փորձել է անցնել գետի վրայով, սակայն նրան չի հաջողվել։ Ոստիկանությունը վթարի վայրում գտել է 10 մարդու դիակ, որոնցից 6-ը եղել է երեխա։
Ըստ նախնական տեղեկությունների մահացել է 2 ընտանիք, որոնք միասին մեկնել էին հանգստի։