Դմիտրի Պեսկովը խոսել է Վրաստանի դեմ պատժամիջոցներ իրականացնելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Վրաստանի դեմ սանկցիաների որոշումը դեռ չեն կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նրա խոսքով՝ որոշումը կայացնելու է նախագահը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության պատգամավորները նույնպես ունեն կոշտ դիրքորոշում պատժամիջոցների հարցում․ «Մենք միանգամից ձեզ կտեղեկացնենք»-նշել է Պեսկովը։
Ընդգծենք, որ ավելի վաղ ռուս պատգամավորները կոչ էին արել պատժամիջոցներ կիրառել։