Գագիկ Ծառուկյանի որդին նշանվել է (լուսանկար)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվերը, նշանվել է:
«Երեկ տեղի ունեցավ ավագ որդուս՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան մեզ բոլորիս….»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը: