«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը կարող է վերջինը լինել Տարանտինոյի համար
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը կարող է դառնալ վերջինը Կվենտին Տարանտինոյի կարիերայում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տարանտինոն նշել է, որ «ցանկանում է հեռանալ՝ մնալով իր կարիերայի բարձունքում»։ Ռեժիսորի խոսքով՝ եթե հանրությունը լավ ընդունի իր 9-րդ կինոնկարը՝ 10-րդը նկարահանել չի պատրաստվում։
«Միգուցե հեռանամ հենց այս պահին, երբ ինձ մոտ գագաթնակետն է։ Կտեսնենք»,-ասել է Տարանտինոն։
Նա նշել է նաև, որ ռեժիսորի ճանապարհն անցել է մինչև վերջ և հիմա պատրաստ է գրել գրքեր ֆիլմի մասին և պիեսներ՝ թատրոնի համար։