Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը ծաղրել է լրագրողներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ ծաղրել է լրագրողներին, ովքեր մեծ իրարանցում են սարքել երկու երկրների ղեկավարների հանդիպումից:
Նայելով շուրջը խմբված լրագրողներին, ովքեր անդադար լուսանկարում էին ու հարցեր հնչեցնում, Թրամփը շրջվել է դեպի Պուտինն ու ասել. «Կարծես «Օսկար» մրցանակաբաշխությանը լինենք, հիմարություն է»:
Երկու նախագահները շուրջ մեկուկես ժամ փակ դռների հետևում զրույց են ունեցել: Թրամփն ու Պուտինը քննարկել են ինչպես երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային խնդիրները: