«Մեզ բանի տեղ դնող չկա». հեղափոխությունն իրենց համար էր. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից 7 ընտանիքի մինչ օրս չեն փոխհատուցել՝ քանդված տների դիմաց:
«50-60 ընտանիքի փոխհատուցեցին՝ մենք մնացինք: Ասում եմ՝ ընկերներ, մե՛զ ինչի չեք փոխհատուցում, մեր մաշկի գոըյնն ա ուրիշ, թե՞... ի՞նչն է խնդիրը: Էդքան տարբեր լրատվամիջոցներով հարցը բարձրացրեցին, մեկա՝ սայլը տեղից չի շարժվում»,- NEWSPRESS.am-ի հետ զորւցյում ասաց բնակիչներից մեկը:
Բնակչւոհիներից մեկն էլ նկատեց, որ նախկին քաղաքապետ տարոն Մարգարյանի օրորք գոնե մի մասին բնակարանով ապահովեցին, իսկ հիմա այդ հույսն էլ չունեն:
«Հիմա ընդհանրապես մեզ բանի տեղ դնող չկա»,-ասաց տարեց կինը:
Բնակիչները դիմել են կառավարությանը, որտեղ հորդորել են դիմում գրել և թողնել նամակների բաժնում: Հետո պարզվել է, որ այդ դիմումը կառավարությունից ուղարկել են քաղաքապետարան:
«Էհ, էդ քաղաքապետարանի տեղը չէի՞նք իմանում: Ամեն անգամ ուղարկում են քաղաքապետարան, այնտեղից էլ ասում են, որ ոչ մի բանով չեն կարող օգնել»,-ասաց մեր զրուցակիցը, իսկ տեսասարքն անջատելուց հետո հավելց. «հեղափոխությունն իրենց համար արեցին»:
Մանրամասները՝ տեսանյութում