Իրանը խոստացել է «կրկնել կոշտ պատասխանը» ԱՄՆ-ի սանկցիաների դեպքում
Իրանը պատրաստ է տալ շատ կոշտ պատասխան ԱՄՆ-ի կողմից սադրանքներին: Այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի ծովակալ Հուսեյն Խանզադին:
Նա մեկնաբանել է վերջերս Իրանի կողմից խոցված անօդաչու թռչող սարքի տեղեկությունը: Նա, մասնավորապես, նշել է, որ իրանական բանակը նորից կտա համարժեք պատասխան, եթե դրա կարիքը լինի. «Բոլորը տեսան, թե ինչպես խոցեցինք անօդաչու թռչող սարքը: Կարող եմ խոստանալ ձեզ, որ մենք պատրաստ ենք կրկնել այս կոշտ պատասխանը և թշնամին դրա մասին գիտի»:
Հիշեցնենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում նորից լարվել են Իրան-ԱՄՆ հարաբերությունները: