Դանի Ալվեշը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Սակայն կատալոնական ակումբը չի էլ հետաքրքրվում 36-ամյա բրազիլացու տրանսֆերով:
Դեռ նախորդ ամիս Ալվեշի գործակալներն իրենց ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել էին կատալոնական ակումբին: Դանի Ալվեշն արդեն իսկ հայտնել է փարիզյան ակումբը լքելու մասին:
Հիշեցնենք, որ նա կատալոնական ակումբում հանդես է եկել 2008-ից մինչև 2016 թվականը: