Վիգեն Քոչարյանը երդվեց ու ստանձնեց ԲԴԽ անդամի պարտավորությունները
ՀՀ ԱԺ–ը 114 կողմ, 4 դեմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել Վիգեն Վլադիմիրի Քոչարյանին։ Նա այսօր, Ազգային ժողովում, երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը: Քոչարյանը պարտավորվեց ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:
Հիշեցնենք, որ 2014թ.–ին նա նշանակվել էր ՀՀ իրավաբանների միության փոխնախագահ, 2015 թ. ապրիլի 8-ին` ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։