Ֆելիպե Կոուտինյոն պատրաստ է տեղափոխվել «ՊՍԺ». El Mundo Deportivo
Կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել «ՊՍԺ»: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ կայքի՝ Կոուտինյոն ինքն անձամբ է ցանկանում խաղալ փարիզյան ակումբում, քանի որ այնտեղ իր հայրենակիցներն են, ինչպես նաև ակումբ տեղափոխվեց նաև Լեոնարդոն:
Կոուտինյոյին իրենց թիմում են ցանկանում տեսնել նաև անգլիական մի շարք ակումբներ: Ըստ որոշ լուրերի՝ Կոուտինյոն կարող է դառնալ Նեյմարի գործարքի մի մասը: