Ուկրաինայում հաստատում են, որ Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Միխայիլ Պոպլավսկին ասել է, որ Վլադիմիր Զելենսկու խումբը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ հանդիպմանը:
Պատգամավորի խոսքով՝ Զելենսկին այդ հանդիպմանը կներկայացնի իր տեսակետը, այն է՝ Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայի մի մասն են:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ կվերականգնվեն հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, սակայն նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի օրակարգում մոտ ժամանակներում Վլադիմիր Զելենսկուն հանդիպելու ծրագիր չկա: