Ֆելիպե Կոուտինյոն խոսել է իր ապագայի մասին
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դեռ չգիտի՝ կմնա՞ կատալոնական թիմում, թե՞ ոչ:
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ՝ արդյոք կմնա՞մ «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ:
Ոչ ոք չգիտի, թե ապագայում ինչ կլինի:
Այս պահին ես կենտրոնացած եմ Բրազիլիայի հավաքականի խաղերի վրա»:
Ընդգծենք, որ ըստ իսպանական մամուլի՝ Կոուտինյոն «Չելսի»-ում կփոխարինի Էդեն Ազարին: