ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել զենք ու զինամթերք տեղափոխող գնացքը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգում գնացքը, որը զենք և վտանգավոր նյութեր էր տեղափոխում, դուրս է եկել ռելսերից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դեպքը տեղի էունեցել Ուելլս բնակավայրից ոչ շատ հեռու: Բեռնատար գնացքը բեռնված է եղել հիմնականում հրազենով և նռնակներով:
Գնացքի անձնակազմի ոչ մի անդամ չի տուժել, գնացքում այլ ուղևորներ չեն եղել:
Դեպքի մանրամասները քննում է տեղի ոստիկանությունը: