«ԴՈՒԽՈՎկեք»... «ծախվածներ». Քոչարյանի դեմ և կողմ քաղաքացիների փոխադարձ վիրավորանքները (տեսանյութ)
Մինչ Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը, Վերաքննիչի բակում բողոքի ակցիաներ են իրականացվում:
Ընդդեմ Քոչարյանի և հանուն նրա բողոքի ակցիաների մասնակիցների միջև ոստիկանական պատեր են: Վերջիններս թույլ չեն տալիս քաղաքացիներին սրել իրավիճակն ու գնալ բախումների: Փոխարենը ակցիաների մասնակիցներին չի արգելվում վիրավորել միմյանց: Իսկ փոխադարձ վիրավորանքները չեն պակասում:
«Քոչարյան, հանցագործ», «Քոչարյան, մարդասպան», «Քոչարյանի ծախվածներ» որակումներին հակադարձում են՝ «հերոս Քոչարյան», «հաղթանակ», «խուլիգաններ», «դուխովկեք» և համանհունչ որակումներ:
Քոչարյանի աջակիցներն այդ ընթացքում նաև իմացան, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը մատ է թափ տվել դատավորի վրա, ինչը ոգևորեց վերջիններից. «Ալումյան, հուպ տուր, Ալումյան, հուպ տուր»,- բացականչեցին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում