ԲՀԿ ղեկավարի հետ որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են․ Տիգրան Ուրիխանյան
Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով երեկ հայտարարեց իր՝ մանդատից հրաժարվելու մասին։
«Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։
Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։
Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Ուրիխանյանը։