Բողոքի զանգվածային ցույցեր Բրազիլիայում. փողոց է դուրս եկել 4-5 միլիոն մարդ
Բրազիլիայում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ կենսաթոշակային նոր բարեփոխումների: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միանգամից 300 քաղաքՈում ընթանում են բողոքի ցույցեր:
Ընդհանուր առմամբ, 4-5 միլիոն մարդ է դուրս եկել փողոցներ՝ Բրազիլիայի տարբեր նահանգներում: Որոշ քաղաքներում փողոցներ են փակել՝ խոչընդոտելով երթևեկությանը: Սան-Պաուլու, Ռիո -դե -Ժանեյրո և Ֆոս-դու-Իգուասու քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել:
Առավել մարդաշատ են Սան-Պաուլու քաղաքում անցկացվող ցույցերը, որտեղ այս օրերին անց է կացվում Ամերիկայի գավաթի ֆուտբոլի առաջնությունը: