«Նապոլի»–ն կպայքարի Իտալիայի առաջնության 2 հզոր հարձակվողների համար
Իտալիայի առաջնության լավագույն հարձակվողներից մեկը` Անդրեա Բելոտտին հայտնվել է «Նապոլի»-ի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նշվում է, որ այս պահին Նեապոլյան ակումբն աշխատում է այս տրանսֆերի ուղղությամբ, և եթե չստացվի այս տեղափոխությունը, ապա ակումբը կփորձի գնել Մաուրո Իկարդիին։
«Տորինո»–ն պատրաստ է 60 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել Բելոտտիին։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում իտալացի հարձակվողը մրցակցի դարպասը գրավել է 17 անգամ։