«Հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին». Ծառուկյանը` մարզպետի հայտարարությունների մասին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը:
«Աբովյանի ընտրություններում հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդրանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԲՀԿ առաջնորդը:
Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ ընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանը վայելում է իր աջակցությունը, սակայն կարիք չի եղել, որ ինքն անձամբ մասնակցեր քարոզարշավին:
Անդրադառնալով ընտրության նախօրեին «Քաղաքացիական Պայմանագրի» թեկնածուի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ միջադեպն օր առաջ բացահայտվի:
Մանրամասները՝ տեսանյութում