He did it! Ռոնալդուն 53-րդ անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ
Երեկ Ազգերի լիգայի խաղարկությունում Պորտուգալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի հավաքականին և դուրս եկավ Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ։
Հանդիպման ժամանակ հեթ–տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս խաղից հետո Ռոնալդուի ակտիվում կա 53 հեթ–տրիկ, որոնցից 7-ը նա իրականացրել է ազգային հավաքականի կազմում։
Հանդիպման ժամանակ գոլերից մեկը Ռոնալդուն խփեց տուգանային հարվածից և այս տարվա մեջ սա նրա առաջին գոլն էր տուգանային հարվածից։