Գերմանական բանկն առգրավվել է 20 տոննա վենեսուելական ոսկի
Գերմանական Deutsche Bank բանկը 20 տոննա վենեսուելական ոսկի է առգրավել, իսկ պատճառն այն է, որ Կարակասը չի վճարել 2016 թվականին վերցրած վարկը:
Վենեսուելան այն ժամանակ գերմանական բանկից 750 միլիոն դոլարի վարկ էր վերցրել և որպես գրավ բանկին հանձնել 20 տոննա ոսկի: Վարկի ժամկետը մինչև 2021 թվականն է:
Վենեսուելայում ստեղծված քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պատճառով, երկիրը վերջին մի քանի ամսում չէր վճարել վարկը, այդ իսկ պատճառով էլ Deutsche Bank -ը որոշել էր խզել վարկային պայմանագիրը և առգրավել գրավ դրված ոսկին: