«Մանչեսթեր Սիթի»–ն Լերոյ Սանեի տրանսֆերը կվաճառի 100 միլիոն եվրոյից բարձր գումարի դեպքում
«Մանչեսթեր Սիթի»–ն ու Մյունխենի «Բավարիա»–ն սկսել են բանակցությունները անգլիական թիմի գերմանացի ֆուտբոլիստ Լերոյ Սանեի տրանսֆերի շուրջ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Ավելի վաղ գերմանական ակումբը պատրաստ էր Սանեի համար վճարել 80 միլիոն եվրո, սակայն մանչեսթերյան ակումբը հրաժարվեց այդ գնով վաճառել Սանեին։
Արդեն հիմա նշվում է, որ անգլիական ակումբն անգամ 100 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ չէ վաճառել Սանեին։ Առաջիկա օրերին գերմանական ակումբը կորոշի իր 2-րդ առաջարկի մասին։