«Յուվենտուս»–ը բանակցում է Պոլ Պոգբայի գործակալի հետ
Թուրինի «Յուվենտուս»–ը աշխատում է թիմի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձի ուղղությամբ։ Այս պահին նա կապի մեջ է ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
«Յուվենտուս»–ը ցանկանում է վերադարձնել ֆրանսիացուն և առաջիկա օրերին առաջարկ կանի «Մանչեսթեր Յունայթեդ»–ին։ Sky Italy–ն նշում է, որ անգլիական ակումբը Պոգբայի համար կպահանջի 100 միլիոն եվրո։
Ֆրանսիացի Թուրինում հանդես է եկել 2012-2016 թվականներին։